Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

Բժշկականն ու չիպսը

Բժշկականն ու չիպսը
05.12.2025 | 19:34

Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University-ի ռեկտոր Մուրադյան Արմենը հերթական բացահայտումն է արել: Վերջինս հրապարակավ պնդում է, որ «օրական 2 փաթեթ չիպս ուտելը մեծացնում է կյանքին սպառնացող սրտային խնդիրների առաջացման ռիսկը»: Մեծ հաշվով, հետաքրքիր, նույնիսկ` օգտակար, «բացահայտում է»:

Սակայն, ավելի հետաքրքիր և բազմակի անգամ օգտակար կլիներ, եթե Մուրադյան Արմենը խոսեր իր ղեկավարած ոլորտի թերությունների մասին, որոնց առկայությունը «մեծացնում է կյանքին սպառնացող խնդիրների առաջացման ռիսկը»: Ընդ որում, այդ «ռիսկը» շատ ավելի մեծ է չիպս ուտելու արդյունքում առաջացող ռիսկից:

Օրինակ` գիտի՞ արդյոք Մուրադյան Արմենը, թե ինչ է կատարվում իր կողմից ղեկավարվող «Հերացի» համալսարանական հիվանդանոց/Heratsi Hospital Complex-ի որոշ կլինիկաներում, ինչպես կամ ինչ եղանակով են այնտեղ քաղաքացիներից գումար ստանում, ինչ պայմաններում են բուժվում այդ նույն քաղաքացիները:

Կամ` արդյո՞ք Մուրադյան Արմենը գիտի, որ Բժշկականի շրջանավարտների մեծ մասն, այդպես էլ չգտնելով աշխատանք, հեռանում են Հայրենիքից: Այսինքն, Բժշկականի տրված դիպլոմը վերջիններիս համար «արտագաղթի ուղեգիր է» հանդիսանում: Եվ, եթե գիտի, ապա ինչու՞ է պարբերաբար ավելացնում Բժշկականի ուսանողների քանակը:

Իսկ գիտի՞ Մուրադյան Արմենը, թե Բժշկականի շրջանավարտներից հատկապես ովքեր են աշխատանքի ընդունվում: Օրինակ` 2025 թվականի շրջանավարտներից: Կարծում եմ` գոնե վերջին հարցի պատասխանը Մուրադյան Արմենը գիտի: Չի կարող չիմանալ:

Իսկ ինչ վերաբերում է «չիպս ուտելուն», ապա թող մեր հասարակության ամենամեծ մեղքը չիպս ուտելը լինի:

Հ.Գ. Քիչ է հավանականությունը, որ Մուրադյան Արմենը ոչինչ չգիտի: Այդ դեպքում, կարող եմ «ликбез» անցկացնել: Միգուցե` անվճար:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 5493

Մեկնաբանություններ